Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.4%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներում:
Տնտեսության ճյուղերից ամենաշատն աճել են արդյունաբերությունը (12.6%) և ծառայությունները (7.2%): Շինարարությունը շարունակում է անկում ապրել (հունվար-ապրիլին նվազել է ավելի քան 5%-ով):
Արտահանումն աճել է 16.1%-ով:
Եթե համեմատենք միայն այս տարվա ապրիլի ՏԱՑ-ը նախորդ տարվա ապրիլի հետ, ակտիվության աճը կկազմի 3.9%: Այս դեպքում (ապրիլը ապրիլի նկատմամբ) անկում է նկատվել նաև ներմուծման մեջ` մոտ 10 տոկոսով: