«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով հարցաքննությունները:
Ստորև ներկայացնում ենք Երևանի «Ռոտարի» միջազգային բիզնեսմենների ակումբի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:
հ. 14
գ.թ. 33-34 ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԿՈՐՅՈՒՆԻ
02.11.99 Երևանի «Ռոտարի» միջազգային բիզնեսմենների ակումբի նախագահ
11.00-12.10 Քննիչ՝ Ա. Եղոյան
գ.թ. 33.
Կարեն և Նաիրի Հունանյան եղբայրներին ճանաչում եմ 1990 թվականից, երբ նրանք սկաուտական խմբի հետ այցելել էին ԱՄՆ-ը:
Ծնվել եմ Իրաքի Մոսուլ քաղաքում: 1960 թվ. մեկնել եմ Անգլիա և սովորել Մանչեստր քաղաքի Սալֆորդ ինստիտուտի քաղաքաշինության
գ.թ. 33. հ. երես
բաժնում և ստացել ինժեների որակավորում: Ավարտելուց հետո տեղափոխվել եմ Կանադայի Տորոնթո քաղաք և 1966՞՞՞ թվ. մինչև 1970 թվականը աշխատել եմ որպես ինժեներ: 1970 թվի մայիսին տեղափոխվել եմ ԱՄՆ-ը և բնակվել Բոստոն քաղաքում: 1991 թվ. առաջին անգամ 2 շաբաթով այցելել եմ Հայաստան, իսկ 1996՞՞՞ թվ. մայիսից մինչ օրս բնակվում և աշխատում եմ Երևանում:
Ձեր հարցին այն մասին ճանաչո՞ւմ եմ արդյոք եղբայրներ Նաիրի և Կարեն Հունանյաններին պատասխանում եմ, որ այդ եղբայրների հետ ես ծանոթացել եմ 1990 թվին ԱՄՆ-ում, երբ նրանք սկաուտական խմբի հետ այցելել են ԱՄՆ: Այն ժամանակ ես ԱՄՆ-ի ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և սկաուտներ) մարզական ընդհանուր պատասխանատուն էի և շրջանային վարչության անդամ: Եղբայրները թվով այլ 10 պատանիների հետ եկել էին ներկա գտնվելու ՀՄԸՄ-ի և սկաուտների միության՞՞՞ կողմից կազմակերպված ամենամյա ՞՞՞ խաղերին որպես հանդիսականներ և մասնակցեցին արարողության փակմանը մարզադաշտով քայլելով:
1991 թվ. մայիսին ես այցելեցի Հայաստան մասնակցելու՞՞՞ ԱՄՆ-ի Փասեդինա՞՞՞ քաղաքի և ՀՀ-ի Վանաձոր քաղաքի քույր քաղաքների կապ հաստատելու հետ կապված արարողությանը՞՞՞ և Երևանի Հրազդան մարզադաշտում կազմակերպված տոնի կապակցությամբ Պատահաբար ստադիոնում ինձ տեսավ Կարեն Հունանյանը մենք գրկախառնվեցինք որպես հին ծանոթների և ՀՄԸՄ-ի սկաուտական եղբայրներ: Ես Երևանում մնացի մեկ շաբաթ և այդ ընթացքում Կարենը իր սկաուտ ընկերների հետ ման տվեցին Երևանում: Դրանից հետո 1994 կամ 95 թթ. ստույգ չեմ հիշում Կարենը ինձ
գ.թ. 34.
Ուկրաինայից զանգահարեց ԱՄՆ-ը և խնդրեց որ օգնեմ իրենք ընտանիքով տեղափոխվեն ԱՄՆ: Ես մերժեցի և ասացի որ այդպիսի հարցում իրենց օգնելու հնարավորություն չունեմ: Դեռ հիշում եմ որ Կարենը ինձ առաջարկեց ամուսնանալ իր մոր հետ, քանի որ գիտեր որ իմ կինը մահացել է և այդ եղանակով և միջոցով տեղափոխվել ԱՄՆ-ը: Ես դրանից էլ հրաժարվեցի: Հիշեցի որ այդ զանգը եղել է 1995 թվ. վերջերին:
Դրանից հետո 1996 թվ. հուլիսին ես եկա Երևան աշխատելու՞՞՞ Կարենից և նրա եղբորից բավականին ժամանակ լուր չունեի: Որքան հիշում եմ 1996 թվ. վերջերին կամ 97 թ.-ի սկզբներին շատ անակնկալ ինձ մոտ Երևանի իմ աշխատավայր եկավ Կարենի մայրը,՞՞՞ որին ես ծանոթ էի երբ 1991 թվ. առաջին անգամ այցելել էի Երևան: Կարենի մայրը ինձ շատ մտերմորեն մոտեցավ և ասաց ինչու ես իրենց չեմ այցելում, չեմ փնտրել, չեմ գտել և այլն: Ասաց նաև, որ ինքը տղաների հետ ապրում է Եվպատորիայում և առաջարկեց իրենց այցելել այնտեղ: Դրանից հետո ես բավականին ժամանակ նրանց հետ չեմ հանդիպել քանի որ նրանք բնակվում էին Եվպատորիայում:
1998 թվ., ստույգ ժամանակը չեմ հիշում մայրը զանգահարեց ինձ Եվպատորիայից և ասաց որ իր որդիները՝ Նաիրին և Կարենը գալիս են Երևան և Եվպատորիայում կառուցած՞՞՞ իրենց տան վաճառքից գոյացած՞՞՞ գումարով ցանկանում են Երևանում մի գործ ձեռնարկել ու խնդրեց ինձ որպես բիզնեսմեն օգնեմ նրան: Հեռախոսով խոսեց նաև Կարենը: Երևանում Կարենն ու եղբայրը ֆիրմա բացեցին որի մեջ ընդգրկվեցի նաև ես Նրանք մայկաների վրա նկարներ տպելու գործ սկսեցին, որին ես դեմ էի քանի որ հեռանկար չուներ, բայց եղբայրները այդ գործը ձեռնարկե-
գ.թ. 34. հ. երես
ցին: Քանի որ ես այդ գործի մեջ հեռանկար չէի տեսնում, իսկ եղբայրներն էլ ցանկանում էին հատկապես այդ գործը անել մեր մեջ հակասություն առաջացավ և ես դուրս եկա այդ ֆիրմայից: Ձեր հարցին պատասխանում եմ, որ Կարենն ու Նաիրին 1999 թվ. ընթացքում այցելել էին Թուրքիա ինձ ասել էին որ գնում են այնտեղից մայկաներ բերեն Երևանում նկարներ տպեին դրանց վրա և վաճառեին: Հետագայում իմացա, որ նրանք այնտեղի՞՞՞ հեռուստատեսությամբ ինչ-որ ելույթներ են ունեցել և ես զարմացա այդ բանի վրա թե վերջապես նրանք ովքեր են որ հեռուստա՞՞՞ելույթներ են ունեցել:
Ձեր հարցին պատասխանում եմ, որ այդ տղաների հետ ես շփվել եմ միայն բիզնեսի գործով այն էլ նրանց մոր խնդրանքով խորհուրդներ տալու առումով: Քաղաքականությունից մենք չենք խոսել և չեմ կարող ասել թե նրանք քաղաքական ինչ հայացքներ են ունեցել, միայն գիտեմ, որ Նաիրին դաշնակցության անդամ է եղել և ապա վտարվել է այդ կուսակցությունից: Լսել եմ նաև որ նա ՀՄԸՄ-ի սկաուտական վարչության անդամ է եղել և ինչ որ հանձնարարություն՞՞՞ կատարելու համար Նաիրին վտարվել է նաև այդ վարչությունից չնայած Նաիրին այդ բանը հերքում էր:
ՀԱՐՑ – Կարենը Ձեզանից երբևէ պարտքով գումար խնդրել է թե ոչ, եթե այո, ապա երբ, ինչ նպատակով և որքան գումար է խնդրել:
ՊԱՏԱՍԽԱՆ – 1999 թվ. հուլիսի վերջերին, Կարենը եկավ ինձ մոտ, ասաց որ Նաիրիին վիրահատում են և 200 դոլար գումար խնդրեց և ես նրան չմերժեցի ու այդ գումարը տվեցի, քանի որ՞՞՞ նա ասում էր, որ Նաիրիի կյանքի հարցն է դրված: Դրանից հետո ես ոչ Կարենին և ոչ էլ Նաիրիին չեմ տեսել և այդ գումարը դեռ ինձ չի վերադարձել:
Ցուցմունքը գրված է իմ պատմածով, արձանագրությունը ընթերցվել է, ճիշտ է:
ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՈԲ








































