Գերմանիայի իշխանություններին անհայտ է երկրում առնվազն 130 հազար գրանցված փախստականի գտնվելու վայրը։ Նման տեղեկություն է տարածել երկրի ՆԳՆ-ն՝ փոխացնում է BBC-ն։
2015 թվականին Գերմանիայում գրանցված ավելի քան 1 մլն փախստականներից 13 տոկոսը չեն հայտնվել ներգաղթյալների ընդունման այն կենտրոններում, որտեղ ուղարկվել են։
Բացի այդ, Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառաության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն հայտարարել է, որ երկրում գտնվում է մոտ 400 հազար մարդ, որոնց ինքնությունը հայտնի չէ իշխանություններին։
Հիշեցնենք, որ երեկ բունդեսթագի ստորին պալատն աջակցել է երկրի միգրացիոն օրեսդրության խստացմանը, որին ձգտում էր կանցլեր Անգելա Մերկելը։








































