Սիրիայում հակամարտության լուծման գործում ԵՄ-ն զբաղվում է հումանիտար հարցերով, իսկ ռազմական ասպեկտը կարգավորում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Այս մասին TASS-ին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, որն այցելում է ՀԱՀ:
«ԵՄ-ը Սիրիայում հակամարտությանը չի մասնակցում ռազմական առումով: Ռուսաստանը և ԱՄՆ-ը լուծում են ռազմական գործողությունների դադարեցման ժամանակի և ուղիների հետ կապված հարցերը, հատկապես Սիրիայի հյուսիս-արևմուտքում»,- հայտարարել է նա:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է ապահովեն ռազմական և քաղաքական կոորդինացիան հակամարտության լուծման գործում»,- ասել է Մոգերինին՝ հավելելով. «ԵՄ-ն կենտրոնական դեր է խաղում հումանիտար ասպեկտում՝ օգնելով սիրիացի փախստականներին Թուրքիայում, Եվրոպայում և հենց Սիրիայի ներսում գտնվող բնակչությանը»:
«Մենք տրամադրում ենք համաշխարհային աջակցության երկու երրորդը սիրիացի փախստականներին: Սիրիացիներին երկրի ներսում տրամադրվել է ավելի քան 400 մլն եվրոյի օգնություն: Ուղարկվել է 114 բեռնատար՝ 83.000 մարդու համար բեռներով»,- նշել է Մոգերինին:











































