YouTube վիդեոհոսթինգը գործարկել է գործառույթ, որը թույլ է տալիս փակել տեսագրության վրա ցանկացած օբյեկտ։ Այս մասին ասվում է ծառայության բլոգում։
Այժմ օգտատերերը կարող են փակել ցանկացած օբյեկտ սեփական հոլովակներում, ինչպիսիք են, օրինակ, հասցեն կամ մեքենայի պետհամարանիշները։ Դրա համար անհրաժեշտ է «Բարելավել տեսանյութը» (Enhancements) բաժնում ընտրել «Աղավաղող էֆեկտներ» (Blurring Effects) կոճակը։
Օգտատիրական հոլովակներում աղավաղող գործառույթը գոյություն ուներ դեռևս 2012 թվականից, սակայն դրա օգնությամբ կարելի էր փակել միայն մարդկանց դեմքերը։










































