ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հարյուրավոր ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով տնտեսման նպատակներով տեղի իշխանությունների ծրագրի դեմ, որի համաձայն՝ նախատեսվում է փակել 54 պետական դպրոցները, հաղորդում է Euronews-ը:
Չիկագոյի ուսուցիչների միության կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները փակել են քաղաքի երթևեկությունը և պահանջել վերանայել ոլորտի վերակազմակերպման մասին որոշումը:
Ցուցարարների մեծ մասը դպրոցների փակման մեջ մեղադրում է քաղաքապետ Ռոմա Էմանուելին, ով ավելի վաղ աշխատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում: Չիկագոյի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքի կրթական համակարգում խնդիրների լուծման համար այլ միջոց չի տեսնում:









































