Apple ընկերությունը 2015 թ. շուկա է հանել 11,6 մլն Apple Watch «խելացի» ժամացույց՝ դառնալով կրելի էլեկտրոնիկայի՝ աշխարհում երրորդ խոշորագույն արտադրողը: IDC վերլուծական ընկերությունը հաշվարկել է, որ Apple-ը ստացել է 14,9% բաժին՝ քիչ հետ մնալով չինական Xiaomi-ից (15,4%), հայտնում է hitech.vesti.ru-ն:
Շուկայի առաջատարը մնացել է Fitbit-ը, որն արտադրում է ֆիթնես-թևնոցներ, թրեքերներ, ժամացույցներ և այլ «խելացի» գաջետներ:
IDC-ի տվյալներով՝ անցած տարի ամերիկյան արտադրողը վաճառքի է հանել 21 մլն սարք՝ զբաղեցնելով շուկայի 26,9%-ը: Apple-ին հաջորդում են Garmin-ը (3,3%) և Samsung-ը (3,1%):
Անցած տարի կրելու էլեկտրոնիկայի շուկան աճել է ընդհանուր 172%-ով՝ մինչև 78,1 մլն գաջետ:









































