Tuesday, 30 06 2026
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների

Ինչու ՀՅԴ-ն ընտրեց Սերժ Սարգսյանին

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, թե ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցությունն ուղղված չէ երրորդի դեմ: Երրորդ կողմ ասելով՝ Ռուստամյանը նկատի է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ պատասխանել է այդ մասին լրագրողների հարցերին:

ՀՅԴ-ականը դրական է գնահատել Քոչարյանի հետ իրենց համագործակցությունը և ասել, որ նրա կառավարման տարիները վատ տարիներ չեն եղել: Ռուստամյանը հայտարարել է, որ այսօր իրենք գտել են գործընկեր, որի հետ համագործակցում են:

Փաստորեն, ՀՅԴ-ական պատգամավորը ինչ-որ առումով նաև որոշակի մեղադրական ակնարկ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Համենայն դեպս հարց է առաջանում՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի հետ գործընկերություն սկսեց, որովհետև Ռոբերտ Քոչարյանից այդպես էլ չստացա՞վ որևէ առաջարկ: Համենայն դեպս, դաշնակցական գործչի հայտարարությունից կա նման տպավորություն:

ՀՅԴ-ն բավական երկար ժամանակ սպասողական վիճակում էր, և անգամ կտրուկ քայլ արեց և սրեց հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին, սակայն այդպես էլ որևէ քայլ չտեսավ Ռոբերտ Քոչարյանից: Եվ ահա դրանից հետո ՀՅԴ-ն ոչ միայն երիտասարդ, այլև ըստ էության 125-ամյա զառամյալ թոշակառուի կարգավիճակում վերջնականապես չհայտնվելու համար էլ որոշեց համագործակցել Սերժ Սարգսյանի հետ՝ հույսը կտրելով Ռոբերտ Քոչարյանից:

Այս տեսանկյունից, իհարկե, Դաշնակցությունն իրավացի է, երբ նշում է, որ համագործակցությունը Քոչարյանի դեմ չէ: Խնդիրն այն է, եթե Դաշնակցությունը Քոչարյանի համար որևէ նշանակություն ուներ որպես քաղաքական գործիք, ապա այդ նշանակությունը պետք է որևէ կերպ դրսևորվեր և չկառուցվեր միայն համատեղ անցյալի վրա: Իսկ եթե կար համատեղ անցյալից բացի համատեղ ներկա, ապա հազիվ թե Սերժ Սարգսյանին հաջողվեր այդքան հեշտ կազմաքանդել այդ ներկան: Սա նշանակում է, որ ոչ թե ՀՅԴ-ն հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանից, այլ երևի թե ՀՅԴ-ն ընտրեց Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ լիովին համոզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է իշխանական ամբիցիաներից:

Այստեղ խնդիրն այն է, որ Քոչարյանը, լինելով համակարգի առանցքային դեմքերից մեկը, հիանալի պատկերացնում էր, որ իշխանական ամբիցիաներ իրացնելու համար իրեն հարկավոր է երկու առանցքային հենարան՝ Գագիկ Ծառուկյան և ՀՀԿ: Երկրորդ նախագահը այդպես էլ չկարողացավ իրացնել այստեղ իր ունեցած հնարավորությունները: Եթե Գագիկ Ծառուկյանի դեպքում իրավիճակը էապես մոտեցավ 50/50-ի, ապա ՀՀԿ-ի դեպքում այն զգալիորեն հեռու մնաց այդ սահմանից: Ռոբերտ Քոչարյանի տարբեր ակնարկներին ՀՀԿ-ից չեղավ բավարար արձագանք, որը նրան թույլ կտար հող շոշափել ոտքի տակ: ՀՅԴ-ն ընդամենը կարող էր հերթական անգամ օգտվել Քոչարյանի իշխանության գալուց, սակայն լուծել այդ հարցը Դաշնակցությունն անկարող էր: Եվ այժմ ՀՅԴ-ն ընդամենը չցանկացավ արժանանալ նրա ճակատագրին և չցանկացավ ձեռքից բաց թողնել գուցեև վերջին հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում