Հյուսիսարևմտյան Թուրքիայում առցանց առևտրային հարթակում 1.5 դոլարով վաճառքի են հանել 300 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին: Այս մասին հաղորդում է asbarez.com կայքը:
Վերջին տասնամյակների ընթացքում կանգուն մնալով ծանր ավերումներից հետո` հյուսիսարևմտյան Բուրսա նահանգում գտնվող եկեղեցին դրվել է առցանց վաճառքի` անշարժ գույքի գործակալության գործակալի կողմից` արտերկրում ապրող սեփականատիրոջ անունից:
Եկեղեցին հաշվառվել էր 1986-ին` Բուրսայի շինությունների գլխավոր վարչության կողմից և գտնվում է Կանաչ դամբարանի և Էմիր Սուլթանի դամբարանի մոտ։
www.sahibinden.com կայքի գրառումը վերնագրված էր այսպես. «Վաճառվում է եկեղեցի: Եզակի և հարմար ամեն տեսակի օգտագործման համար»:
Գովազդը տեղադրող անշարժ գույքի գործակալը` Թայֆուն Օզենգինլերը, «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է, որ Բուրսայում կան պատմական շատ եկեղեցիներ հայ և հույն համայնքների շնորհիվ:
«Տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին եղել է հայերի կողմից բնակեցված»,- ասել է Օզենգինլերը։
«Սկսած բնակության մասին օրենքի փոխանակումից (Թուրքիայի և Հունաստանի միջև)` այս կառույցն օգտագործվել է շատ տարբեր նպատակներով»,- ասել է Օզենգինլերը՝ ավելացնելով, որ արդեն գովազդի վերաբերյալ ստացել է բազում հարցեր:
«Դեռ ոչ ոք չի համաձայնել վճարել պահանջվող գինը, բայց մենք հնարավոր ամեն ինչ կանենք գնորդների համար»,- ասել է նա:













































