Այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վերացվել է Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:











































