Մինչ ՀՀԿ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ՀՅԴ գործիչները, մասնավորապես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում, որ ՀՅԴ-ն վարկանիշի անկում կունենա՝ ՀՀԿ-ի հետ քաղաքական համաձայնագիր կնքելուց հետո:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդեն իսկ հեղինակազրկվե՞լ է, վարկաբեկվե՞լ է արդյոք ՀՅԴ-ն, Արմեն Ռուսատմյանը պատասխանեց. «Սպասեք մի 24 ժամ անցնի գոնե, նոր հարցրեք: Ջերմաչափ չունեմ, որ չափեմ՝ այս պահին ինչքան է ջերմությունը, վարկանիշի անկումը կգնահատի ժողովուրդը, ամենալավ պահը 2017թ-ն է. կգնահատի կիմանաք անկում է ունեցել, թե ինչ է ունեցել:
Նա չպատասխանեց այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն առանձին ցուցակով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թե ոչ. «Շատ եք շտապում, շատ շուտ է»:
Տեսակետներ կան, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցում է, որպեսզի արտաքին գեոպոլիտիկ դաշտում ավելի ուժեղանա. այս դիտարկմանը ՀՅԴ ղեկավարը արձագանքեց. «Բոլոր դաշտերում էլ ուզում է ուժեղանալ, ներքինում շա՞տ ուժեղ է. ներսում էլ է պետք, դրսում էլ է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































