Շանհայի բնակիչներն ակտիվորեն քննարկում են ամերիկյան GM ավտոկոնցեռնի նոր գովազդային արշավը: Այդ գովազդի շրջանակներում Cadillac CT6 պրեմիում դասի սեդանը տեղադրել են ծածաններով հսկայական ակվարիումի մեջ, հայտնում է doramakun.ru-ն:
Այդպիսի յուրահատուկ ձևով ավտոարտադրողը փորձում է չինացիների ուշադրությունը հրավիրել իր նոր արտադրանքին:
Չինաստանում Cadillac CT6-ի վաճառքը սկսվել է 2016 թ. հունվարի վերջին՝ ԱՄՆ-ում սեդանի վաճառքի մեկնարկից շատ առաջ: Նոր Cadillac CT6-ի արժեքը տատանվում է 440-670 հազար յուան: Նորույթը հավաքվում է Շանհայում՝ GM-ի ամերիկա-չինական համատեղ ձեռնարկությունում:
![]()
![]()
![]()











































