Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի մասնակցությունն «Ատլետիկո»-ի դեմ առաջիկա դերբիում հարցական է: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել ավարտել թիմի վերջին մարզումն ու ստիպված է եղել լքել խաղադաշտը: Պարզվել է, որ նա մկանների հետ կապված խնդիրներ ունի:
Հաշվի առնելով նաև Մարսելոյի՝ ուսի վնասվածքի հետ կապված խնդիրները, «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը նրա մասնակցությունը հարցականի տակ է դրված:
Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ»-«Ատլետիկո» դիմակայությունը կայանալու է փետրվարի 27-ին:






































