Կոմիում «Վորկուտաուգոլ» բաժնետիրական ընկերության «Սևեռնայա» հանքահորի փորվածքի 780 մետր խորության վրա տեղի է ունեցել պայթյուն: Այդ պահին հանքահորում եղել է 110 մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Առաջին ժամերին հաջողվել է դուրս բերել 80 հանքափորի, որոնցից 8-ը դիմել է բժշկական օգնության։ Հաղորդվում է 4 զոհի մասին։ 26 հանքափորների ճակատագիրը մնում է անհայտ: Փրկարարական գործողությանը ներգրավված է 300-ից ավելի մարդ և 70 միավոր տեխնիկա:
Կոմիում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել հանքահորում տեղի ունեցած պայթյունի պատճառով: Նշվում է, որ վթարի պատճառը մեթանի պայթյունն է եղել։
Արտակարգ պատահարի փաստով հարուցվել Է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասով (հանքային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան):










































