Երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ Սիրիայի կողմից կրակ է արձակվել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների հատվածի վրա: Կրակոցների հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի ներկայացուցչին:
Իսրայելցի զինվորականները պատասխան կրակ չեն բացել, սակայն բողոքել են ՄԱԿ-ի կոնտինգենտային շտաբ-գրասենյակ, որը Գոլանի բարձունքներում վերահսկում է սիրիա-իսրայելական բաժանարար գիծը:
«Սիրիական կողմից մի քանի կրակոց է արձակվել: Ամենայն հավանականությամբ, դրանք չեն եղել թիրախային կրակոցներ Իսրայելի դեմ, այլ թափառող փամփուշտներ՝ ներսիրիական հակամարտության հերթական դրսևորումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:










































