Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել «Ատլետիկո»-ի հետ առաջիկա դերբիի վերաբերյալ:
««Ատլետիկո»-ի դեմ հանդիպումն անչափ կարևոր է: Այն տեղի է ունենալու մեր հարկի տակ, մեր երկրպագուների աջակցության ներքո: «Ատլետիկո»-ն հիանալի պաշտպանվում է, բայց մենք պետք է հաղթենք: Կպայքարենք մինչև վերջին վայրկյանը:
Պրիմերայում շատ լարված պայքար է ընթանում: Մենք պետք է նվաճենք չեմպիոնի տիտղոսը»,- Marca-ն մեջբերում է պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Ռեալ»-«Ատլետիկո» դիմակայությունը կայանալու է փետրվարի 27-ին:








































