Բրիտանական Oxfam հումանիտար կազմակերպությունը հայտարարում է, որ Հորդանանը և Լիբանանը հավելյալ օգնության կարիք ունեն՝ շարունակելու համար օգնությունը հարյուր հազարավոր սիրիացի փախստականներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կազմակերպությունում նշում են, որ ամառային շրջանում ջերմաստիճանի բարձրացումը և հակահիգիենիկ պայմանների աճը վտանգավոր են դառնում փախստականների առողջության համար:
Բացի այդ, շատ փախստականներ ստիպված են բնակվել ոչ բնակելի վայրերում, ինչպիսիք են դատարկված առևտրի կենտրոնը կամ գերեզմանատան ծայրամասերը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան կես միլիոն սիրիացիներ ունեն փախստականի կարգավիճակ, սակայն կան նաև մեծ թվով տեղահանվածներ, ովքեր չեն գրանցվել:









































