Իտալիայի կառավարությունը հինգշաբթի երեկոյան վստահություն է ստացել Ազգային խորհրդարանի Սենատում միասեռ անձանց միջև քաղաքացիական միության կառույց հիմնելու օրինագծի շուրջ քվեարկության ժամանակ:
«Փաստաթղթին կողմ են քվեարկել 173 սենատոր, դեմ` 71-ը: Խորհրդարանականների դահլիճում ներկաներից ոչ ոք զերծ չի մնացել քվեարկությունից, սակայն մինչ քվեարկության մեկնարկը նիստը լքել են «5 աստղ շարժման» ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրությունում:
Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո քաղաքացիական միությունների մասին օրինագիծը կքննարկվի պատգամավորների պալատում:









































