ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Ռուսաստան կկայանա մինչև «քսանյակի խմբի» գագաթնաժողովը: Մինչև տարեվերջ կկայանա նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ «2+2» ձևաչափով:
«Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ տեղի կունենա նախագահների հանդիպումը, մինչև «քսանյակի խմբի» գագաթնաժողովը՝ նախագահ Բարաք Օբամայի այցը Ռուսաստան, ինչի մասին արդեն ասվել է, և ներկայում համաձայնեցվում են մանրամասները, հստակ ժամկետները»,- «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ իրենք պայմանավորվել են արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների մասնակցությամբ «2+2» մեխանիզմի մասին: «Այդպիսին է կապերի գրաֆիկը մինչև ընթացիկ տարվա վերջ»,- ասել է Լավրովը:








































