ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կմասնակցի «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողությանը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ փոխնախագահը կհայտարարի երգչուհի Լեդի Գագային, որը հանդես կգա Til It Happens to You երգով, այն վերցված է «Որսի տարածք» փաստագրական ֆիլմից, և ներկայացված է «Լավագույն երգ» կատեգորիայում:
Ֆիմը պատմում է ամերիկյան համալսարաններում բռնաբարության դեպքերի և դրանց հետևանքների մասին ուսանողների և նրանց ընտանիքների համար: Բայդենը հանդես է գալիս կանանց սեռական բռնությունների դեմ: Այդ կապակցությամբ նա մտադիր է «Օսկար»-ի լսարանին կոչ անել այդ հարցում աջակցելու իրեն:









































