Mashable պարբերականը կազմել է ամենագեղեցիկ ծերացով հայտնիների ցուցակը: Պարբերականը նշում է, որ այդ աստղերը տարիքի հետ ավելի լավն են դառնում՝ գինու պես:
Մասնավորապես, ցուցակում ընդգրկվել են 40-ամյա Անջելինա Ջոլին և 54-ամյա Ջորջ Քլունին, ինչպես նաև 46-ամյա Ջենիֆեր Լոպեսը, 73-ամյա Հարիսոն Ֆորդը և 40-ամյա Շարլիզ Թերոնը:
Ցուցակում ներառվել են նաև 70-ամյա Հելեն Միրենը, 43-ամյա Իդրիս Էլբան, 49-ամյա Հոլի Բերին և 44-ամյա Ջադա Փինքեթ Սմիթը:
Ցուցակը կազմողները հիշել են նաև Սալմա Հայեկին (49 տարեկան), Սոֆիա Վերգարային (43 տարեկան), Ջոն Հեմին (44 տարեկան):
Ցուցակում ներկայացված են նաև 43-ամյա Դուեյն Ջոնսոնը, 53-ամյա Սթիվ Քարելը, 47-ամյա Հյու Ջեքմանը, 50-ամյա Ջոան Ռոուլինգը, 52-ամյա Միշել Օբաման, 81-ամյա Մեգի Սմիթը, 78-ամյա Ջեյն Ֆոնդան:










































