ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով 6 տարով հեռացվել է աշխատանքից, մտադիր է բողոքարկել այդ որոշումը։
«Չեմ պատրաստվում ինքնասպանություն գործել։ Կյանքս ու կարիերաս կերտվել է ոչ թե ՖԻՖԱ-ում, այլ Ֆրանսիայի հավաքականում։ Ես ոչ թե քաղաքական գործիչ եմ, այլ ֆուտբոլի մարդ։
Անարդարության դեմ պայքարելու եմ մինչև վերջ՝ համբավս վերականգնելու համար։ Ոչ մի վատ բան չեմ արել։ Պետք է որոշենք՝ ինչպիսի ՖԻՖԱ է մեզ հարկավոր»,- հայտարարել է Պլատինին։







































