ԴԱԻՇ-ը և «Ջեբհաթ ան-Նուսրան» միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական կազմակերպություններ են, Դամասկոսը թույլ չի տա, որ նրանք Սիրիայում զինադադարի ընթացքում միանան: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:
Երկուշաբթի ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիայում փետրվարի 27-ից կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել, սակայն այն չի տարածվի ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմակերպությունների վրա:
«ԴԱԻՇ-ը և «Ջեբհաթ ան-Նուսրան» միջազգային հանրության կողմից ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ, ուստի մենք չենք կարող հնարավոր համարել, որ նրանք կպահպանեն զինադադարը»,- ասել է նա լրագրողներին:
Դեսպանի խոսքով՝ «պատերազմը շարունակվում է ահաբեկչության դեմ՝ ի դեմս ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի», և այդ կազմակերպություններում ներառված բոլոր խմբավորումների դեմ»:











































