Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՀՔԾ-ին հանձնարարել է նյութեր նախապատրաստել կալանավայրում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բռնությունների ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ հիմք ընդունելով Վարդգես Գասպարիի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին հայտնած այն տվյալները, որ իրեն կալանավայրում վատ են վերաբերվել, բռնության ենթարկել, դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործընթաց սկսել առաջարկով:









































