ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է շարունակեն դաշինքի ընդլայնումը, այլապես դրա հանդեպ վստահությունը կխարխլվի՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Փիթեր Սիյարտոն։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Եթե ՆԱՏՕ-ն չշարունակի ընդլայնման գործընթացը, դա կարող է խաթարել դաշինքի հանդեպ վստահությունը»,- ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ դաշինքը պետք է ընդունի բոլոր անրաժեշտ միջոցառումնները՝ ավարտելու իր կազմ Չեռնոգորիայի ներառման ընթացակարգը, ինչպես նաև «բաց թողնելու դուռը» Մակեդոնիայի և Վրաստանի համար։










































