Monday, 29 06 2026
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

ՄԻՊ-ը Վարդգես Գասպարիի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ այսօր՝ փետրվարի 24-ին Վարդգես Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարդգես Գասպարին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարդգես Գասպարիի կինը և փաստաբանը ահազանգել են Վարդգես Գասպարիի կնոջ հետ նրա տեսակցություն չթույլատրելու մասին:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ահազանգի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներն այցելել և տեսակցել են Վարդգես Գասպարիին: Նա հայտնել է‚ որ սկսել է հացադուլ, քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Գասպարին հայտնել է նաև‚ որ իրեն տեղափոխել են այլ խուց: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վարդգես Գասպարին դադարեցրել է հացադուլը:

Վերը շարադրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Վարդգես Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին:

Վարդգես Գասպարիի կինը‚ ինչպես նաև նրա փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ են ներկայացրել նաև այն մասին‚ որ Վարդգես Գասպարիի կնոջը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկու անգամ թույլ չեն տվել տեսակցել նրա հետ: Այս հարցի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարից:

Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից:

Այդուհանդերձ‚ հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում նշված հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարությունների հիման վրա ուսումնասիրել է նաև Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:

Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները, մասնավորապես, ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն:

«Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է‚ որ իրավասու մարմինների կողմից հաշվի կառնվեն նշված չափանիշները Վարդգես Գասպարիի անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում