Թուրքիայի ոստիկանությունը նախազգուշացնում է երկրում նոր ահաբեկչությունների իրականացման հնարավորության մասին՝ հայտնում է Milliyet-ը։
Թուրքական հետախուզության տվյալներով՝ PKK-ն Անկարայում պատրաստում է ահաբեկչություններ՝ ականապատված մեքենաների օգնությամբ՝ գրում է պարբերականը։
Փետրվարի 17-ին Անկարայում խորհրդարանի, Գլխավոր շտաբի և զինվորական հանրակացարանից ոչ հեռու ականապատված մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել էր 28, վիրավորվել 61 մարդ։








































