ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Լիբիան կվերածվի չկայացած պետության, եթե երկրի խմբավորումները չկարողանան միավորվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք լրջագույն կերպով ենք աշխատել վերջին մի քանի ամիսներին, մասնավորապես՝ Տրիպոլիում կառավարության միավորման ուղղությամբ»,- ասել է նա:
Քերին նշել է, որ «եթե նրանք չկարողանան միավորվել, ապա, այո՛, դա կլինի չկայացած պետություն»:









































