McLaren ընկերությունը ներկայացրել է իր առավել «պրակտիկ ու հարմարավետ» սուպերքարը, որը ստացել է 570GT (Gran Turismo) անվանումը:
McLaren 570GT-ը մոդելի ստանդարտ տարբերակներից առանձնանում է այլ տանիքով և հետևի մասում ձևափոխված թափքով, որտեղ հայտնվել է ծալովի ապակե պանել: Այն ծածկում է 220 լիտրանոց բեռան համար նախատեսված բաժինը: Առաջնային հատվածով կարելի է տեղափոխել մինչև 150 լիտր բեռ: Այսպիսով, բեռների տեղի ընդհանուր տարողունակությունը 370 լիտր է:
McLaren 570GT-ն ունի ձայնամեկուսիչ տանիք և արևի ճառագայթումը կլանող ծածկույթ:
Մոդիֆիկացվել են կայունացուցիչները, ինչպես նաև փոփոխվել են էլեկտրոնիկայի կարգավորումները, որոնք պատասխանատու են ամորտիզատորների հարմարեցված աշխատանքի համար:
















































