ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ է իր օգնականը հանդիպել է Վարդգես Գասպարիի: Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը կապված է եղել խցի փոփոխության հետ:
Էլինար Վարդանյանի հավաստմամբ՝ մի քանի խուց է փոխվել. «Հուսամ, որ այդ հարցի հետ կապված՝ այլևս անհանգստություններ չունի պարոն Գասպարին»:
Էլինար Վարդանյանը նշեց նաև, որ առաջիկայում ինքը ևս կհանդիպի Վարդգես Գասպարիի հետ՝ փորձելով հասկանալ մանրամասները և այն, թե ինչ խնդիրներ կան՝ կապված ՔԿՀ-ում պահելու պայմանների հետ:
Amnesty Int’l-ը հանդես է եկել տարեկան զեկույցով և նշել է, որ 2015թ. մարդու իրավունքների խախտման անպատժելիության առումով Հայաստանը նույնպես խոցելի է: Անդրադառնալով այս զեկույցին՝ Էլինար Վարդանյանը նշեց, որ զեկույցում արձանագրված է այն, ինչի մասին ինքը բազմիցս ասել է ԱԺ ամբիոնից: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ տարեցտարի կրկնվում են նույն խախտումները, իսկ դրական փոփոխություններ չկան. «Մենք տարեցտարի դոփում ենք տեղում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































