Sony ընկերությունը առաջիկայում կսկսի վաճառել նոր՝ թվային հեռադիտակ, որը շատ գործառույթներ ունի, սակայն ամենագլխավորը սեփական տեսագրության հնարավորությունն է:
Նորույթն ունի 12-անգամյա օպտիկական զում, իսկ թվային զումի հետ կարելի է ստանալ 25 անգամ մեծացված պատկեր: Պատկերի մշակման համար պատասխանատու են երկու՝ 20.4 մեգապիքսելանոց CMOS սենսորի Exmo R պատկերներ: Հեռադիտակի տեսագրությունը 3D է՝ FullHD ձևաչափով: Երկու OLED էկրանների տեսքով օգտագործվում են նաև էլեկտրոնային որոնման միջոցներ:
Այն ունի USB և HDIM համակարգեր, 3.5 մմ տեղ՝ նախատեսված ականջակալների համար, մարտկոց, որը կարող է 3 ժամ առանց դադարի և վերալիցքավորման անհրաժեշտության գործել: Բացի այդ, հեռադիտակին կարելի է ամրակցել նաև լրացուցիչ աքսեսուարներ:















































