Բրիտանական Daily Mail թերթը հրապարակել է տեսակադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Նամիբիայի Էթոշա ազգային պարկում ռնգեղջյուրը հարձակվում զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա:
Ռնգեղջյուրը գնացել է այն ճանապարհի ուղղությամբ, որտեղ կանգնած է եղել Toyota ջիփը: Նա պոզահարել է ավտոմեքենան, ապա մի քանի մետր այն կողմ գնացել և կրկնել հարձակումը:
Ավտոմեքենան հեռացել է, որից հետո կենդանին հարձակման փորձեր չի արել: Ոչ ոք չի տուժել:
Աֆրիկյան մայրցամաքում բնակվող սև ռնգեղջյուրներն ագրեսիվ վարք են ցուցաբերում անծանոթ օբյեկտների նկատմամբ:








































