T-Mobile ընկերության աշխատակիցները նկարել են նոր Samsung Galaxy S7-ի փաթեթից հանելը ջրի տակ, հայտնում է Digital Trends-ը:
Հոլովակը ձայնագրվել է ցուցադրելու համար նոր Samsung սմարթֆոնների անջրաթափանցելիությունը: Մինչ այդ խոնավությունից պաշտպանվածություն ուներ միայն Galaxy S5-ը, որի նպատակով նա ուներ խրոց լիցքավորման պորտի վրա: Galaxy S7-ը և Galaxy S7 Edge-ը չունեն խրոցներ, ընդ որում՝ երկուսն էլ պաշտպանված են IP68 ստանդարտով: Դա թույլ է տալիս սարքերը 30 րոպեով սուզել մինչև 1 մ ջրի տակ: Ջրի տակ կարելի է սարքից անարգելք օգտվել, ինչ էլ ցուցադրված է հոլովակում:









































