Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպայում կհրահրի ազգայնականության և անջատողականության ալիք, ինչը կթուլացնի «եվրոպական գաղափարը», հաղորդում է Reuters-ը:
«Աջակողմյան ծայրահեղականներն ու ազգայնականները վաղ թե ուշ այդ թեման կբարձրացնեն Չեխիայում և Եվրոպայի այլ երկրներում»,- հայտարարել է նա:
Սոբոտկան ասել է, որ Չեխիայի` ԵՄ-ից դուրս գալու ցանկացած առաջարկություն «անիմաստ, վնասակար և վտանգավոր է»:








































