Նոր հետազոտությամբ պարզվել է, որ ավելորդ քաշը փոխում է մարդու բնավորությունը : Հասկանալու համար, թե ինչպես կարող են մարմնի կշռի տատանումները կապված լինել անձի բնավորության փոփոխման հետ, Ֆլորիդա նահանգի համալսարանին կից բժշկական դպրոցի մասնագետները ուսումնասիրել են Բալթիմորի 1900 բնակիչների շարքում անցկացված հետազոտության արդյունքները: Մասնագետները հետևել են մասնակիցների մարմնի քաշին և նրանց ենթարկել հոգեբանական թեստերի: Այս մասին հայտնում է informing.ru-ն:
Ինչպես պարզվել է՝ մասնակիցները, որոնք հետազոտության ընթացքում10 տոկոսով ավելացրել են քաշը, դարձել են ավելի անզուսպ ու էմոցիոնալ, քան մյուսները, որոնց քաշը մնացել է կայուն: Բացի այդ, ավելորդ կիլոգրամներ ունեցողները հակված չեն եղել օպերատիվ կերպով որոշումներ կայացնել և հաճախ ենթարկվել են տարբեր գայթակղությունների:
Այդ հետազոտությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ ֆիզիոլոգիայի և տարբեր գայթակղությունների տրվելու հոգեբանության միջև առկա է փոխադարձ կապ:












































