«Չելսի»-ի ղեկավարները որոշել են վաճառել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսի տրանսֆերը 30 մլն ֆունտի դիմաց:
The Sun-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է պայմանագրեր ստորագրել «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի և «Բայեր»-ի հարձակվող Անդրե Շյուրլեի հետ:
Հիշեցնենք` Տորեսը «Չելսի» է տեղափոխվել «Լիվերպուլ»-ից` 2011 թվականին: Գործարքի դիմաց լոնդոնյան ակումբը 50 մլն ֆունտ է վճարել: 29-ամյա ֆուտբոլիստը 130 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում և 34 գոլի հեղինակ դարձել:






































