Օրական միլիոնավոր մարդիկ են մուտք գործում YouTube վիդեոհոսթինգ՝ խորհուրդներ որոնելու համար: Մարդիկ ծառայությունից օգտվում են ոչ միայն զվարճանքի, այլև կրթվելու ու տեղեկատվություն որոնելու համար: Բրենդների համար դա գնորդներ գտնելու լավագույն միջոցն է: Google-ը ներկայացնում է նոր ալիք, որը բրենդներին թույլ կտա միանգամից կապվել գնորդների հետ: Այս մասին հայտնում է adindex.ru-ն:
Դրա միջոցով օգտատերերը կկարողանան իմանալ խանութներում տվյալ ապրանքի առկայության մասին, համեմատել գները և գնումներ կատարել:
Առաջին գովազդատուն, որը որոշել է օգտվել նոր տեխնոլոգիայից, Unilever ընկերությունն է, որը ներկայացրել է մազերի խնամքի միջոցների շարքը: Առաջարկվում են նաև խորհրդատվական բնույթի տեսանյութեր, խորհուրդներ ոճաբանների հետ և այլն: TRESemmé շարքի արտադրանքների մասին տեսանյութն արդեն ավելի քան 2.7 միլիոն դիտում է ունեցել:









































