Քյոլնի շրջանային դատարանում ավարտվել է Քյոլնում ամանորյա գիշերը հարձակումների գործով մեղադրայլներից մեկի դատական գործընթացը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Առաջին դատապարտյալն է դարձել Մարոկոյի 23-ամյա քաղաքացին, որը Գերմանիայում ապաստան ստանալու որոշմանն էր սպասում: Նա պայմանականորեն դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման և 100 եվրոյի չափով տուգանքի` գողության ու թմրանյութեր պահելու համար:
Ամանորյա գիշերը, կեսգիշերին մոտ Քյոլնի կայարանի մերձակայքում գտնվող հրապարակում մարոկացին խլել է բջջային հեռախոսն աղջկա ձեռքից, որը պատրաստվել է լուսանկարել Քյոլնի տաճարը, սակայն աղջկան հաջողվել է հասնել գողին: Ձերբակալելիս ոստիկանությունը նրա մոտ թմրանյութերի փոքր չափաբաժին է հայտնաբերել: Դատարանում մարոկացին ընդունել է իր մեղքն ու տուժածից ներողություն խնդրել:










































