Մինչ երկրպագուները գուշակում են՝ Բեյոնսեն հղի՞ է, թե՞ ոչ, նրա ամուսնու մոտ ընկերը՝ երաժիշտ և պրոդյուսեր Ռասել Սիմոնսը, շտապել է շնորհավորել պարոն և տիկին Քարթերներին ընտանիքի համալրման առնչությամբ: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Ռասելը մանրամասներ չի հայտնել, պարզապես Twitter-ում գրել է. «Շնորհավորում եմ Ջեյ Զիին և Բեյոնսեին…»:
Նշենք, որ զույգի դուստրը՝ Բլյու Այվին, այս տարվա հունվարին դարձել է 1 տարեկան: Զույգը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել:












































