«Չելսի»-ն միանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերի համար պայքարին:
Mirror-ը հայտնում է, որ Ռոման Աբրամովիչը պատրաստ է 30 մլն ֆունտ առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց և պահպանել նրա` շաբաթական 250 հազար ֆունտ կազմող աշխատավարձը: Հիշեցնենք` Ռունին պատրաստվում է լքել «Յունայթեդ»-ը:
Շրջանառվող լուրերի համաձայն` Ռունիի տրանսֆերով հետաքրքրված են ՊՍԺ-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը: Միաժամանակ Ժոզե Մոուրինյոն, ով, հավանաբար, կգլխավորի լոնդոնյան ակումբն առաջիկա մրցաշրջանում, ցանկանում է իր թիմում տեսնել տաղանդավոր հարձակվողին:







































