Փել անունով շունը Փենսիլվանիայում հայտնի էր որպես «կատուներ սպանող»: Նա ցմահ ազատազրկման դատապարտվեց այն բանից հետո, երբ սպանեց Փենսիլվանիայի նահանգապետի կնոջը պատկանող կատվին:
Փելը, սակայն, իրականում անմեղ է եղել: Նրա միակ մեղքը այն էր, որ նա նահանգապետի տանը, այսպես ասած, «գզգզել էր» բազմոցի բարձը: Իսկ կատվի սպանությունը կեղծիք է եղել: Նահանգապետի որդին ավելի ուշ հիշում է, թե ինչպես է իր հայրը հազարավոր նամակներ ստացել, որոնցով խնդրում էին կալանքից ազատել շանը:
Նահանգապետ Պինչոտին շունը նվիրել էր իր կնոջ հարազատներից մեկից: Երբ շունը «գզգզել է» նրա տան բարձը, նահանգապետը որոշել է Մեն նահանգում նրան հատուկ դասընթացների տանել:
Ահա այստեղ է, որ Պինչոտը տեսել է, թե ինչպես են նահանգային բանտում շների միջոցով բանտարկյալներին օգնում վերափոխվել: Նա մտածել է, որ Փելը այդ գործի հիանալի թեկնածու է և 1929թ.-ին նրան ուղարկվել է բանտ՝ որպես տնային կենդանի բանտարկյալների համար:
Արդյունքում շունը մահացել է բնական մահով և թաղվել բանտի տարածքում:







































