Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկնելու է Բաքու։ Այդ մասին հայտնել է ԵՄ-ում լրատվամիջոցի աղբյուրը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Մոգերինին մասնակցելու է «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների երկրորդ նիստին։
Այդ նիստը Բաքվում անցկացվելու է փետրվարի 29-ին։ Այցի ընթացքում Մոգերինին հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց հետ։ Հաղորդվում է, որ նիստին մասնակցելու նպատակով Ադրբեջան կայցելի նաև Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։






































