Այսօր՝ ժամը 18:30-ին, նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունենալու ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հուշագիրը ենթադրում է, որ ՀՅԴ-ն կդառնա իշխանության մաս, ու նրան կտրվեն 3 նախարարի, 2 մարզպետի և 6 փոխնախարարի պաշտոններ:











































