Տղամարդիկ առաջին ժամադրության ժամանակ կնոջը դուր գալու ավելի քիչ շանսեր կունենան, եթե ամեն ինչ վերջինիս քմահաճույքով անեն:
Ուսումնասիրության այս արդյունքները հրապարակվել են Personality and Social Psychology Bulletin ամսագրում: Մասնագետները պարզել են, որ կանայք ավելի հազվադեպ են ցանկանում սեռական կապ ունենալ մի տղամարդու հետ, ով առաջին ժամադրության ժամանակ շատ զգացմունքային է վերաբերվում իրենց:
Կանանց գրավում են այն տղամարդիկ, ովքեր առաջին հանդիպմանն ավելի քիչ զգացմունքային են, ինչպես նաև ավելի զուսպ են արձագանքում կնոջ անձնական խնդիրներին: «Չափազանց հոգատար տղամարդիկ կանանց հուսահատ են թվում»,- հայտարարել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Գյուրիտ Բիրնբաումը: Այդ կապակցությամբ գիտնականները տղամարդկանց խորհուրդ են տալիս կանանց նրանց խնդիրները լուծելու վերաբերյալ խորհուրդներ չտալ, այլ ուղղակի ուշադիր լսել, չընդհատել և ավելորդ հարցեր չտալ:








































