ՆԱՏՕ-ն չի խառնվում «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հարցին և համարում է, որ դա պետք է որոշեն շահագրգիռ երկրները: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Ես կարծում եմ, որ նման խնդիրները պետք է լուծեն այն երկրները, որոնց դա վերաբերում է, և Եվրամիությունը՝ այնքանով, որքանով իրեն առնչվում է: ՆԱՏՕ-ի գործը չէ որոշելը՝ կառուցե՞լ «Հյուսիսային հոսք-2»-ը, թե՞ ոչ: Այդ հարցերը թողնում եմ այն երկրներին, որոնք նախագծին մասնակցում են»,- ասել է Սթոլթենբերգը:







































