Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը առաջացնում է մարդասիրական աղետ. Amnesty International

Թուրքիայի հարավ-արևելքում իշխանությունների կողմից իրականացվող ոստիկանական գործողությունը տարածաշրջանում առաջացնում է մարդասիրական աղետ՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Թուրքական իշխանությունները դեկտեմբերին մի շարք քրդաբնակ շրջաններում պարետային ժամ հայտարարեցին։ Սուրում շարունակվում են ուժայինների և PKK-ի զինյալների միջև փողոցային բախումները։ Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական գործողության շրջաններում ոչնչացվել է մոտ 1000 քուրդ գրոհային։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հաստատում են, որ գործողության ընթացքում զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։

«Մենք անհանգստությամբ հայտնում ենք այն մասին, որ Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանական գործողությունը ըստ էության ռազմական է, անցկացվում է շուրջօրյա պարետային ժամի պայմաններում, երբ շաբաթներով մարդիկ չեն կարողանում դուրս գալ տանից՝ այդպիսով զրկվելով բժշկական ծառայությունների, սննդի հասանելիությունից. դա մարդասիրական աղետ է առաջացնում»,- հայտարարել է նա։

Ինչպես նշվում է զեկույցում՝ Թուրքիայում նաև հաճախակիացել են ձերբակալվածների հետ դաժան վերաբերմունքի և այլ անմարդկային և արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի ձևերի մասին հաղորդագրությունները PKK-ի դեմ ոստիկանական և զինվորական գործողությունների ընթացքում։

Ընդ որում, մարդու իրավունքների ոլորտում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից իրականացվող խախտումները մնացել են անպատիժ։ Նշվում է նաև, որ թուրքական ոստիկանությունը հալածել է և ծեծել լրագրողներին, ովքեր լուսաբանել են երկրի հարավ-արևելքում իրադարձությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում