Վաշինգտոնում ԱՄՆ դաշնային դատարանը վճռել է, որ Հիլարի Քլինթոնի ներկայիս և նախկին առանցքային օգնականներին՝ ներառյալ ԱՄՆ պետդեպարտամենտում գործող աշխատակիցների, անհրաժեշտ է հարցաքննել երդման ներքո: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Դատարանին հետաքրքրում է, թե նրանց ինչ է հայտնի անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նամակագրության համար օգտագործելու վերաբերյալ, երբ Քլինթոնը պետքարտուղար էր:
Բացառված չէ նաև, որ ժամանակի ընթացքում կարող է պահանջվել տնային հասցեից նրա ամբողջ նամակագրությունը, ոչ միայն այն, որը նրա մարդիկ համարել են ծառայողական և փոխանցել պետդեպարտամենտին:












































