Վերջերս մարդիկ ավելի հաճախ են նախընտրում շփվել հաջողակ գործարարների հետ՝ նրանցից հաջողակ լինելու գաղտնիքը սովորելու համար:
Գործարարները դա անում են գումարի դիմաց, սակայն այդ գումարն օգտագործում են բարեգործական նպատակներով:
Դրանցից մեկն էլ Ջեք Դորսին է՝ Twitter կայքի համահիմնադիրը և Square ընկերության գլխավոր տնօրենը:
Նրա հետ ընթիրքն աճուրդի կհանվի: Դրա արդյունքում կընտրվեն այն 7 երջանիկները, ովքեր կկարողանան շփվել Դորսիի հետ Սան Ֆրանցիսկոյում՝ ընթրիքի ընթացքում:
Եկամուտը կփոխանցվի ամերիկյան Build.Org ընկերությանը, որն իր առջև նպատակ է դրել բարելավել դպրոցական կրթությունը և երեխաներին համոզել չընդհատել սովորելը:










































