Ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով ավելի վաղ հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսի»-ում, հայտարարել է, որ Եվրոպայի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստները վաղ թե ուշ կտեղափոխվեն ԱՄՆ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ Մեսսին և Ռոնալդուն վաղ թե ուշ կտեղափոխվեն ԱՄՆ: Նրանք նույնպես ցանկանում են հանդես գալ MLS-ում:
MLS-ը հետաքրքիր առաջանություն է, որտեղ բոլորն էլ կարողանում են հարմարվել: Հուսով եմ, որ տեղացի երկրպագուներն ապագայում իրենց քաղաքի ակումբում կտեսնեն Մեսսիին կամ Ռոնալդուին»,- հայտարարել է անգլիացի կիսապաշտպանը:








































