ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ լիագումար նիստին իր ելույում անդրադարձավ օրերս ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցությանը. «Երբ սկիզբ առավ այդ գործընթացը, շատերը չէին հավատում, որոշներն էլ չարախնդում էին»:
«Այս իրողությունը լուրջ խուճապ առաջացրեց շատերի մոտ, որոնք վախից ու նախանձից կուրացած՝ կայծակնային արագությամբ ոտքի հանեցին իրենց էժանագին պատվիրակատարների արագ արձագանքման տխրահռչակ ջոկատները»,-ասաց Հ. Մարգարյանը և սթափվելու կոչ արեց այդ մարդկանց. «Սթափվեք, այ անփառունակ մայմուններ: Իրական խայտառակությունն այն է, որ երկրում կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ովքեր միլիարդներ են թալանել մեր ժողովրդից ու հանգիստ խղճով քնում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































